Հայտնաբերվել է գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդուն մահացու վրաերթի ենթարկած վարորդը

Պատահարներ 29.03.2021   10:59   44

Shamshyan.com-ի տեղեկություններով, մարտի 28-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի և ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները բացահայտել են մարտի 25-ին Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը:

Վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը:

Իսկ Opel մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է թաքցված` Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում: Փաստերի ճնշման տակ Մ. Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև մատնացույց է արել թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մարտի 25-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդն Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։ Վվրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb