Հայտնաբերվել է ենթադրաբար Լեոնարդո դա Վինչիի ստեղծած գծանկարը

Art News 25.11.2020   21:45   80

Իտալացի արվեստաբան Անալիզա դի Մարիան մասնավոր հավաքածուի մեջ հայտնաբերել է մի աշխատանք, որը, նրա կարծիքով, վերածննդի շրջանի հայտնի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի անհայտ նկարներից է։

artguide.com-ի հաղորդմամբ, կարմիր կավիճով պատրաստված էսքիզը մինչ վերջերս պահվում էր Լոմբարդիայի բանկերից մեկում, և այժմ այն գտնվում է իտալական Լեկո քաղաքից երկու կոլեկցիոների մոտ:

COVID-19 համաճարակի պատճառով Ֆլորենցիայում դեռ հնարավոր չի եղել խորը փորձաքննություն անցկացնել, որից հետո վերջնական որոշում կկայացվի գծագրի իսկության վերաբերյալ: Մինչ այժմ մասնագետները կարողացել են պարզել, որ թուղթը, որի վրա ստեղծվել է գծանկարը, պատկանում է 16-րդ դարին:


 Պիտակներ
         Լեոնարդո դա Վինչի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb