Հայտնաբերվել է 500-ամյա շնաձուկ

Աշխարհ 13.08.2019   11:19   74
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

The Sun- ի փոխանցմամբ՝ Գրենլանդիայում գիտնականները հայտնաբերել են մի շնաձուկ, որը մոտ 500 տարեկան է: 

Ենթադրաբար, այս շնաձուկը ծնվել է 1505 թվականին: Գիտնականները որոշել են նրա տարիքը ըստ չափերի. Գրենլանդիայի շնաձկները տարեկան աճում են ընդամենը մեկ սանտիմետր և ապրում են հարյուրավոր տարիներ:

Այս առանձնյակի երկարությունը կազմում է 5,4 մետր:

«Սա մոլորակի վրա գոյություն ունեցող ողնաշարավորներից  ամենահինն է, որը ձևավորել է մի քանի պոպուլյացիա Ատլանտյան օվկիանոսում», - նշել է պրոֆեսոր Քիմ Փրեբելը (Kim Praebel): Գիտնականներն ուսումնասիրում են առանձնյակի ԴՆԹ-ն՝ հույս ունենալով պարզել, թե որ գեներն են պատասխանատու այս տեսակի կյանքի այդչափ երկար տևողության համար:

Գրենլանդական բևեռային շնաձկան սննդակարգի հիմքում ընկած է ձուկը, բայց գիտնականները երբևէ չեն տեսել նրա որս անելը: Այս տեսակի առանձնյակների ստամոքսներում հայտնաբերվել են եղջերուների և նույնիսկ ձիերի մարմնի մասեր:

Գրենլանդական բևեռային շնաձկան կյանքի նվազագույն տևողությունը 272 տարի է: Բոլոր շնաձկներից սրանք ամենահյուսիսայինն ու ցրտասերն են: Ամենախոշոր առանձնյակները կարող են հասնել 7,3 մետր և կշռել մինչև մեկուկես տոննա: Սակայն, միջին հաշվով, այդ կենդանիների երկարությունը տատանվում է 2.44-4.8 մետր, իսկ քաշը չի գերազանցում 400 կիլոգրամը: Գրենլանդական բևեռային շնաձկան միսը համարվում է Իսլանդիայի ազգային ուտեստը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         շնաձուկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon