Հայտնաբերվել է 4 կգ «հերոին», 2 կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց

Իրադարձային 01.03.2021   11:53   60

Ոստիկանների ձեռնարկած հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթևեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարևանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 2 կգ կշռով  «ափիոն»  տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, փետրվարի 23-ի ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի  մարզում ծնված, Երևանում բնակվող  Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող  50-ամյա Յուսեֆ Հ.-ին և նրա ուղևոր, Երևանի բնակիչ,  43-ամյա Ա. Բադալյանին:

Նրանք բոլորը ձերբակալվել են:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb