Հայտնաբերվել է 21–ամյա երիտասարդին դանակահարողը

Պատահարներ 11.02.2020   12:38   967

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են փետրվարի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած դանակահարության դեպքը:

Այդ օրը՝ ժամը 21:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գլուտեալ շրջանի, գոտկային շրջանի կրծքավանդակի ձախից թիկնային մակերեսների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Ա. Խաչատրյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ռաֆիկ Պ.-ն է:

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մասիսի ոստիկանները պարզել են նաև, որ Ռաֆիկ Պ.-ն դանակահարվել է Նոր Խարբերդ գյուղում:

Արդեն հաշված օրերի ընթացքում Մասիսի ոստիկանները նշված հանցագորոծությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին են բերման ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ, 22-ամյա Հայկ Մ.-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ փետրվարի 6-ին Նոր Խարբերդ գյուղի 31-րդ փողոցում ավտոմեքենաների չզիջելու հարցի շուրջ վիճաբանութուն է տեղի ունեցել իր և Ռաֆիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ իր մոտ եղած դանակով հարվածել է Ռաֆիկ Պ.-ին:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են նաև արնանման հետքեր:



 Պիտակներ
         դանակահարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon