Հայտարարվում է ՈՒԵՖԱ-ի Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելություն

Սպորտ 02.12.2019   13:01   286
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական C դիպլոմի և B արտոնագրի դասընթացների ընդունելության մեկնարկը: Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին, ծրագրային բովանդակությանը և գնահատման չափանիշներին և ս․թ․ դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մարզչական կրթության բաժնի coacheducation@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական C դիպլոմի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի հունվարի 27-ից մինչև փետրվարի 2-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Դասընթացի ուսման վարձը. 50.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝


Դասընթացի մասնակցության գրանցման հայտ,

Մասնակցի կողմից տրված լիազորագիր,

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Միջնակարգ կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ,

Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:

Մանրամասները՝ այստեղ

ՀՖՖ/ՈՒԵՖԱ Մարզչական B արտոնագրի դասընթաց

Դասընթացի ժամանակցույցը և անցկացման վայրը. 2020 թվականի փետրվարի 10-ից մինչև փետրվարի 23-ը և մարտի 20-ից մինչև մայիսի 3-ը,  ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա:

Դասընթացի ուսման վարձը. 200.000 դրամ, վճարումն ամբողջությամբ հարկավոր է կատարել մինչև ս.թ. դեկտեմբերի 25-ը ներառյալ:

Բանկային տվյալներ՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա ՀԿ, 11500496189861 Հայբիզնեբանկ ՓԲԸ

Պահանջվող փաստաթղթեր՝

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ,

Մասնակցի կողմից տրված լիազորագիր,

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մարզչական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Դասընթացի մասնակցության վճարման անդորրագիր:

ՈւԵՖԱ/ՀՖՖ մարզչական C դիպլոմ կամ մարզական այլ նախապայմանները հավաստող փաստաթուղթ:

Մանրամասները՝ այստեղ 



 Պիտակներ
         ՈւԵՖԱ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon