Հայտարարվել է Եվրոպայում տարվա լավագույն ավտոմեքենան

Auto News 27.03.2020   22:45   3929

Jagua I Pace Էլեկտրական քրոսովերը 2018 թվականի լավագույն ավտոմեքենան է դարձել Ժնևի ավտոսալոնում: Այդ մասին հայտնել է Motor 1 պորտալը: Այսպես, բրիտանական էլեկտրաքարը Alpine A110 ֆրանսիական սպորտքարի հետ միասին հավաքել է միևնույն քանակությամբ միավորներ՝ 250-ական, բայց նրան գերազանցել է լրացուցիչ ցուցանիշներով. «բրիտանցուն» առաջին տեղն դրել են ժյուրիի 18, իսկ «ֆրանսիացուն»՝ 16 անդամներ:

Երրորդ տեղին լրագրողներն արժանացրել են Kia Ceed հեթչբեքին: Չորրորդ հորիզոնականում տեղավորվել է Ford Focus-ը:

I-Pace մոդելն առաջին էլեկտրաքարն է Jaguar-ի պատմության մեջ: Ավտոմեքենան ունի 400 ձիաուժ միագումար հզորությամբ երկու շարժիչ: Մարտկոցի ամբողջական լիցքավորմամբ ընթացքի անվանական պաշարը 470 կիլոմետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon