Հայտարարվել է Երևանի «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը

Իրազեկիչ 31.03.2021   09:46   35

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆբ-ի իր էջում գրել է․

Արդեն հայտարարել ենք Երևանի պատմական «Կոնդ» թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Հայտի գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 20-ը, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը:

✅ Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական քաղաքային կառուցապատման, վերականգնման ծրագրեր իրականացնելու փորձ:

 Մրցույթի պայմանների մասին՝ http://kond.minurban.am

©️ Լուսանկարը՝ urbanista.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb