Հայտարարություն մրցույթի մասին

Իրազեկիչ 08.11.2019   18:05   218
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մրցույթի համարը 56/19

Պատվիրատուն` «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ն, որը գտնվում է քաղաք Գորիս, Գր. Տաթեւացու 2 հասցեում, հայտարարում է Մրցույթ։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի կարիքների համար Աշխատանքային արտահագուստի   գնման պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր):

Ապրանքների  մատակարարման ժամկետ է սահմանվում պայմանագիրը ուժի մեջ մտնելու օրվանից 30 օր:

Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի մրցույթին մասնակցելու հավասար իրավունք, բացառությամբ «Քոնթուրգլոբալ հիդրոկասկադ»  ՓԲԸ-ի մատակարարների/կապալառուների և երրորդ կողմի աշխատանքներ (ծառայություններ մատուցողի) կատարողի ներգրավման քաղաքականության պահանջների:

Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար պահանջվող` Տնտեսական հնարավորություններ, Տեխնիկական փորձ, Սարքավորումներ, Անձնակազմ, Որակավորում, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձ:

Ընտրված մասնակիցը որոշվում է սահմանված պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։ Պայմանագրի համար վճարումը կիրականացվի Կատարողին առաջարկվող պայմանագրի նախագծում սահմանված կարգով: Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն մրցույթի հայտերի (տեխնիկական և տնտեսական առաջարկ) բացման նիստը։

Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը։ Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։ Մրցույթի առաջարկները (տեխնիկական, տնտեսական) անհրաժեշտ է ներկայացնել քաղաք Գորիս Գր. Տաթեւացու 2 հասցեով, փաստաթղթային ձեւով մինչեւ 2019թ. Նոյեմբերի 14-ը, ժամը 10:00, եւ դրանք պետք է կազմված լինեն հայերեն։

Տեխնիկական առաջարկն ուսումնասիրելուց եւ հաստատելուց  հետո Հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ուղարկում է հրավեր գնային առաջարկները ներկայացնելու համար: Հայտերի (տեխնիկական, տնտեսական առաջարկների) բացումը տեղի կունենա քաղաք Գորիս Գր. Տաթեւացու 2 հասցեում, 2019թ. Նոյեմբերի 14-ին ժամը 10:30-ին։

Մասնակիցների Տնտեսական հնարավորությունների, Տեխնիկական փորձի, Սարքավորումների, Անձնակազմի, Որակավորման, Նույնանման պայմանագրերի իրականացման փորձի վերաբերյալ պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով (տեխնիկական, տնտեսական առաջարկ) պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Մրցույթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon