Հայրս վաղուց քաղաքականության մեջ է. Լևոն Քոչարյան

Քաղաքական 19.01.2021   14:31   52

Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝  Լևոն Քոչարյանն ընդգծեց, թե հիմարություն է կորցրածը վերադարձնելու մասին միտքը հետադիմական հայացք համարել:

Ըստ նրա՝ այս պահին կան շատ բացեր, որոնք հնարավոր է՝ ճիշտ բանակցությունների միջոցով՝ հօգուտ մեզ ինչ-որ արդյունքներ ունենալ, բայց այն, ինչ ունեցանք, սխալ դիվանագիտության պատճառով էր:

«Ինձ ապշեցնում է այս աներես իշխանությունը, այս ամենից հետո պետք է իրենք ինչ-որ գործողությունների դիմեին՝ թեկուզ իրենց հրաժարականի տեսքով, բայց այսքանից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է և համաձայն եմ այն պնդումներին, որ նրանք չպետք է շարունակեին մնալ, պետք է փոքր-ինչ ինքնասիրություն ունենային»,- հայտարարեց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը չի՞ պատրաստվում ներգրավվել քաղաքական գործընթացներում, պատասխանեց. «Ինքը վաղուց քաղաքականության մեջ է, դրա մասին բազմիցս ասվել է, իսկ հետագա գործողությունների մասին, կարծում եմ, դեռ առիթ կլինի խոսելու ու ժամանակ կլինի ներկայացնելու հանրությանը, թե ինչ ձևով և ինչ եղանակով է դա լինելու»:


 Պիտակներ
         Լևոն Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb