Հայրենիքի նման կորուստ չենք ունեցել․ Գարեգին Բ

Իրադարձային 28.01.2021   12:48   60

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ րբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել․ «Հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել»։

Ըստ Վեհափառի՝ անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ  անհանգստացնող այսպես չի եղել մեր ժողովրդի համար։  Հարցին՝ արդյոք ինքը շարունակո՞ւմ է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Վեհափառն ասաց. «Մեր համոզումներում, դիրքորոշումներում որեւէ փոփոխություն չկա»։

Անդրադառնալով եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնելու հարցին՝ Գարեգին Բ-ն ասաց. «Եկեղեցին քաղաքական առաջնորդության դերակատարություն ստանձնել է, երբ չենք ունեցել պետականություն։ Այսօր գոհություն Աստծո, նաեւ եկեղեցու դարավոր պայքարի արդյունքում ունենք հայոց պետականություն։ Եկեղեցին ամբողջապես իր ջանքերը ներդնելու է այդ պետականության զորացման, անվտանգության, ամրացման նվիրական գործին»։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb