«Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում

Հրատապ 23.03.2020   13:20   422

«Հայփոստ» ՓԲԸ-ն կրկին տարածել է հայտարարություն իր անունից տարածվող մրցույթի վերաբերյալ։
Ընկերության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են Հայփոստից հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ:

Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն  ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել։

Հիշեցնում ենք, որ Հայփոստի բոլոր միջոցառումների մասին հայտարարությունները հաղորդվում են բացառապես «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական էջերով և ԶԼՄ-ներով»։



 Պիտակներ
         «Հայփոստ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon