«Հայոց մայրեր» շարժումը պահանջում է կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին

16.01.2020   15:36   352

«Եթե փաստերը թղթի վրա չեք տեսնում, ապա մենք եկել ենք այստեղ, որպես քայլող փաստեր»,-այս մասին այսօր իրենց հերթական բողոքի ցույցի ընթացքում հայտարարեցին «Հայոց մայրեր» շարժման անդամները։

«Ռազմիկ Աբրահամյանը հրդեհում ա իրա կաբինետը, որ փաստաթղթերը վերացնի, ես Հանրապետական հիվանդանոցում 2000թ․ փետրվարի 16-ին, անչափահաս տարիքում ծննդաբերել եմ, ունեցել եմ աղջիկ երեխա, նախքան ծննդաբերությունը ռազմիկ Աբրահամյանի հետ պայմանավորվել ենք իրավապահ մարմիններին չհայտնենք, ինձանից գումար պահանջեց, որ հայրիկը քրեական պատասխատատվության չենթարկվի։ Մենք էդ գումարը իրեն չվճարեցինք, ինքն էլ ասեց մայրիկին ասեք, որ երեխան ապրող չի, մահանումա, ինձ ստիպեցին, որ ես հրաժարվեմ երեխայիցս։ Հիմա պարզել եմ, որ երեխան ողջ է, որդեգրված է»,-ասաց տուժող մայրերից մեկը:

«Ծննադաբերության ժամանակ եմ տեսել երեխայիս, ճիչը լսել եմ, արագ-արագ երեխայիս տարան, հետո ծննդական ենք հանել, անուն եմ տվել երեխայիս, դատախազությունը վեց տարի հովանավորում էր մանկավաճառներին, որ իմ դեպքը փակվեր»,-նշեց նա։

 



 Պիտակներ
         Ռազմիկ Աբրահամյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon