Հայկական զորախմբի քայլերթը՝ Մոսկվայում

Իրադարձային 25.06.2020   20:00   248

75 սպա ու զինվոր՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ, այսօր անցան Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ ամբողջ աշխարհին հիշեցնելով Մեծ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած դերակատարման մասին, նաև ներկայացնելով ներկայիս հայկական պետության զինված ուժերի պատրաստվածությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հրապարակելով լուսանկարներ, որոնցում հայկական զորախմբի ղեկավար գնդապետ Աշոտ Հակոբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար, Մոսկվայում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Տոնոյանն են:

Նա հավելել է, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մեր զինծառայողների քայլքը բարձր գնահատեց և նշեց, որ մասնակիցներն իրենց խնդիրը կատարեցին պատշաճ մակարդակով:

Հայկական զորախմբի քայլերթը՝ տեսանյութում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb