Հայկական զինված ուժերի կորուստները 2019 թ. հոկտեմբեր–նոյեմբերին․ Razm.info

Իրադարձային 24.12.2019   11:46   194

2019 թվականի հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 30-ը Razm.info-ն արձանագրել է հայկական զինված ուժերի (ներառյալ Արցախի Պաշտպանության բանակի) 8* զինծառայողի մահվան դեպք՝ օգտվելով բաց աղբյուրներից և ՀՀ գլխավոր դատախազությանը տրամադրած տվյալներից։

*Մամուլին հայտնի է եղել դեպքերից երեքի մասին, պաշտպանության նախարարությունը որոշ կատեգորիայի կորուստներ (ավտովթարներ, առողջական խնդիրներ ևն) համարում է «ծառայության հետ չկապված» և չի հայտարարում դրանց մասին ։

Մարտական կորուստներ

 Հոկտեմբերի 3-ին, Տավուշում հակառակորդի կրակից զոհվել է Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։

Ոչ մարտական կորուստներ

 Հոկտեմբերի 1–ին «թոքերի քաղցկեղից» մահացել է պայմանագրային Գուրգեն Մարկոսյանը։

 Հոկտեմբերի 2–ին «կրծքագեղձի քաղցկեղից» մահացել է ենթասպա Կարինե Բադունցը։

 Նոյեմբերի 2–ին սպա Կարեն Հակոբյանը վթարվել է իր վարած ավտոմեքենայով, հիվանդանոցում մահացել։

 Նոյեմբերի 4–ին ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ իրեն ամրակցված ինքնաձիգի կրակոցից մահացել է ժամկետային Էրիկ Արարատի Հարությունյանը։

 Նոյեմբերի 20–ին իր վարած մեքենայով վթարվել և տեղում մահացել է պայմանագրային Արամ Գրիգորյանը։

 Նոյեմբերի 26–ին ուսումնական կենտրոնի հարակից անտառում հայտնաբերվել է ժամկետային Վահան Ռոբերտի Մուշեղյանը՝ կախված վիճակում։

 Նոյեմբերի 30-ին առողջական խնդրի պատճառով մահացել է պայմանագրային Արամայիս Անթանյանը։

Ամիս Մարտական Ոչ մարտական
Հունվար 0 5
Փետրվար 0 3
Մարտ 0 5
Ապրիլ 0 3
Մայիս 0 5
Հունիս 2 6
Հուլիս 1 2
Օգոստոս 0 1
Սեպտեմբեր 0 2
Հոկտեմբեր 1 2
Նոյեմբեր 0 5
Ընդհանուր 4 40



 Պիտակներ
         զինված ուժեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon