Հայկական ընկերությունը ՌԴ-ում հանդիպել է որոշակի խնդիրների

Իրադարձային 27.02.2019   11:18   454

Հայկական «Ավտոգեն-Մ» մեքենաշինական ընկերությունը ՌԴ-ում հանդիպել է որոշակի խնդիրների, ինչը խոչընդոտում է ընկերության գործունեությանը՝ մասնավորապես արտադրանքի իրացման առումով: Այս մասին, այսօր Մոսկվայում ԵՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների նիստում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ նա նշել է, որ ընկերությունը զբաղվում է սարքավորումների արտահանմամբ եւ իր արտադրանքը ՌԴ շուկայում իրացնում է «Օրբիտա» գրանցված ապրանքային նշանի ներքո: Սակայն պարզվել է, որ ռուսական շուկայում կան այլ ընկերություններ, որոնք արտադրում եւ վաճառում են նման սարքավորումներ՝ նույն «Օրբիտա» ապրանքային նշանով, ինչը օրենքի խախտում է եւ վնաս է պատճառում տեղական արտադրողի շահերին: 

«ԵՏՄ մեր գործընկերների հետ ակտիվ և հետևողական աշխատանքի արդյունքում պարզել ենք, որ այդ սարքավորումները ռուսական շուկայում իրացնում է «Մետալոտեխնիկա» ընկերությունը: Ի պատասխան մեր գրություններին եւ փաստարկիներին, վերջինս ընդունել է խախտման փաստը և պատրաստակամություն է հայտնել վերացնելու խախտումը, սակայն, նշել է, որ ինքը հանդիսանում է վերավաճառող ընկերություն»,-նշել է ՏՄՊՊՀ նախագահը և հավելել, որ ՀՀ Մրցակցային մարմինը շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ արտադրող ընկերության հետ խնդրի վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով:


 Պիտակներ
         ՏՄՊՊՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb