Հայկական ընկերությունն ընկել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների տակ

Աշխարհ 25.01.2019   10:45   456

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Հայաստանում գրանցված ընկերության դեմ, որը գործել է որպես իրանական Mahan Air ավիաընկերության տոմսերի վաճառքով զբաղվող գլխավոր գործակալ։

Ինչպես նշվում է գանձապետարանի մամուլի հաղորդագրությունում, Flight Travel LLC ընկերությունը, որ տեղակայված է Երևանում, գործել է Mahan Air-ի անունից և «հրաժարվել է լսել Mahan Air-ին աջակցելու համար պատժամիջոցների ենթարկվելու վտանգի մասին նախազգուշացումները»։ Գործողությունները, որ պատժամիջոցների տակ են ընկնում, կարող են ներառել մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Mahan Air-ը կարևոր դեր է խաղում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և Սիրիայում նրա ներկայացուցիչներին աջակցելու գործում՝ զբաղվելով աշխատակիցների և զենքի փոխադրումներով»։



 Պիտակներ
         Հայաստան, ԱՄՆ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon