Հայկական PicsArt-ը՝ աշխարհի լավագույն հավելվածների շարքում

Innovation 13.02.2020   12:00   420

Հայկական PicsArt-ն ամերիկյան շուկայում փետրվարի 11-ին Apple-ի ամենաշատ անվճար ներբեռնված հավելվածներից երկրորդն էր, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Զիջում էր միայն TikTok-ին՝ առաջ անցնելով YouTube-ից, Instagram-ից, Snapchat-ից և Facebook-ից։ Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի խոսքով՝ ցուցանիշը հաճախ տատանվում է, սակայն վիդեո և ֆոտո պատկերների խմբագրման հայկական արտադության այս հարթակը շարունակում է մնալ աշխարհի լավագույն նմանատիպ հավելվածների քսանյակում. «Անալիտիկ ընկերությունների տվյալների համաձայն՝ 2019-ին Պիքսարտը 14-րդ է աշխարհում: Աճի դիմանիկան շարունակվում է»,-ասաց նա:

9 տարի առաջ 10 հոգուց բաղկացած թիմն այսօր 500 աշխատող ունի Երևանում, Սան Ֆրանցիսկոյում, Պեկինում, Մոսկվայում, Տոկիոյում և Լոս Անջելոսում, 600 միլիոն ընդհանուր և ամսական 150 միլիոն մշտական օգտատեր:

Հիշեցնենք՝ ստեղծման օրվանից ի վեր ընկերությունը բազմաթիվ մրցանակներ և պարգևներ է ստացել, ներառյալ Forbes-ի 2015 թվականի աշխարհի լավագույն 5-րդ ստարտափ մրցանակը:

 



 Պիտակներ
         picsart


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon