Հայկական գինին և կոնյակը՝ China International Import Expo 2019 ցուցահանդեսում

Իրադարձային 07.11.2019   17:10   92
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը  նոյեմբերի 5-10-ը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։

Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել իրենց արտադրանքը, հայտնի դարձնել իրենց ապրանքանիշերը և ստեղծել գործարար կապեր աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում:

«Գինեգործությունը ՀՀ տնտեսության գերակա ճյուղերից է, ուստի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ջանք չի խնայում, որպեսզի արտահանման ներուժ ունեցող ընկերությունները հավուր պատշաճի ներկայանան և մասնակցեն աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունում տեղի ունեցող ցուցահանդեսին։ Հայկական գինիներն արդեն արտահանվում են 32 երկիր և ես համոզված եմ, որ այս ցուցահանդեսը կբացի հեռանկարներ նոր գործարար կապերի հաստատման միջոցով հայկական գինու և կոնյակի արտահանման ծավալներն ընդլայնելու համար», – նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Տեղեկացնենք, որ CIIE ցուցահանդեսը նախորդ տարի ունեցել է 2,462 գրանցված գնորդներ և 1,178 մասնակիցներ 82 երկրներից, կնքվել են 657 նախնական պայմանագրեր։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 3,893 ձեռնարկատիրություններ շուրջ 170  երկրներից և տարածաշրջաններից, իսկ գրանցված այցելուների նախնական թիվը հասնում է 650,000-ի։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Expo


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon