Հայկական դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է․ ԿԲ
Հայկական դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է: Այս մասին ապրիլի 6-ին Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Նրա խոսքով՝ դրա պատճառը աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն են: «Դոլարն աճում է բոլոր համաշխարհային արժույթների նկատմամբ: Կան տարբեր ինֆլյացիոն ճնշումներ, որոնք բխում են արտասահմանից, և շատ այլ բաներ: Բայց իրավիճակը վերահսկողության տակ է»,- հավաստիացրեց ԿԲ ներկայացուցիչը:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր