Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին միջուկային վառելիքի մտակարարման փաստաթղթեր

Իրադարձային 24.12.2020   17:28   60

Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ տորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մտակարարման վերաբերյալ փաստաթղթեր, ինչը թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը: 

Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք:

Հայկական ԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը: 2020թ. առաջին երեք եռամսյակներում ԱԷԿ-ում արտադրվել է 1,8905 մլրդ. կՎտ*ժ էլեկտրաէներգիա: 

«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայկական ԱԷԿ-ի երկար տարիների համագործակցությունը կրում են ռազմավարական բնույթ: Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք կայանը բարձրորակ միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարելով պատվիրատուի ցանկությունները: Հիմնվելով այդ սկզբունքների վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտը, ապահովել այն ռուսաստանյան միջուկային վառելիքով», - նշեց «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան

Ներկայում իրականացվում են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման աշխատանքներ: Նախագծի իրականացման հիմնական մատակարարն է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկություն՝ «Ռուսատոմ Սերվիս» ընկերությունը: Նախագծի ավարտին կբարձրացվի կայանի աշխատանքի արդյունավետությունը և անվտանգության աստիճանը:  


 Պիտակներ
         ԱԷԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb