Հայկ Խանումյանն Արցախի նախագահի թեկնածու է առաջարկվել

Քաղաքական 07.10.2019   11:50   179
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում ասված է․

««Ազգային վերածնունդ» կուսակցությունը հստակեցնում է նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի հարցը։

Մեկնարկել է «Ազգային վերածնունդ» կուսակցության տարածքային կառույցների ժողովների շարքը, որը նպատակ ունի պատվիրակներ ընտրել 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ կայանալիք համագումարի համար, համագումարին առաջարկել կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածուի և կուսակցության համամասնական ցուցակի անդամների անուններ:

Նմանատիպ առաջին ժողովը Հադրութի տարածքային կառույցինն էր, որը կայացել է 2019թ. հոկտեմբերի 6-ին Հադրութ քաղաքում: Տարածքային կառույցի ժողովին մասնակցում էին պատվիրակներ 7 սկզբնական կառույցից, համակիրներ:

Ժողովը, համաձայն կուսակցության 5-րդ համագումարի որոշման, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին:

Ազգային ժողովի ընտրություններին Հադրութի տարածքային ժողովն «Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակի համար առաջարկել է բանասիրական գիտությունների թեկնածու Ալենուշ Գրիգորյանի թեկնածությունը:

Ելույթներով հանդես են եկել Հայկ Խանումյանը և Ալենուշ Գրիգորյանը:

2019թ. մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցած «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարում հայտարարվել էր, որ 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Հայկ Խանումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon