Հայկ Խանումյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու

Քաղաքական 20.01.2020   14:33   220

2020թ. հունվարի 19-ին տեղի ունեցավ «Ազգային վերածնունդ»կուսակցության 6-րդ համագումարը, որը որոշեց Արցախի նախագահի թեկնածու առաջադրել կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին:

Խանումյանը ծրագրային ելույթ ունեցավ` շեշտը դնելով կոռուպցիայի հաղթահարման, ապակենտրոնացման և համայնքների եկամուտների ավելացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման, պետական աջակցությամբ բնակֆոնդի կառուցման, առողջապահության համապարփակ համակարգի կայացման, կրթության ոլորտի կառուցվածքային փոփոխությունների, ուժային ամենաթողության բացառման և արդարադատության ոլորտի բարելավման վրա:

Խանումյանը բացառեց որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը և բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի և գործիչների հետ, մասնավորապես բացառեց որևէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նրանց կոալիցիոն գործընկերների հետ:

Հայկ Խանումյանի համար հաջողության բանաձևը պարզ է` եթե ցանկանում ես փոփոխություններ` հավատա, եթե հավատում ես` աշխատիր այդ ուղղությամբ: «Ազգային վերածնունդ» կուսակցությունն ու Հայկ Խանումյանն անձամբ լինելու են իրական փոփոխություններ առաջնորդող ուժը 2020թ. Արցախի նախագահի և Ազգային ժողովի ընտրություններին:

«Ազգային վերածնունդ» կուսակցություն



 Պիտակներ
         Հայկ Խանումյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon