«Հայկ Սարգսյանը հայցում է «Իմ քայլի» ներողամտությունը». Մակունց

Քաղաքական 27.07.2020   14:36   580

Այսօրվա ասուլիսին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառանալով համացանցում տարածված խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի մասնակցությամբ երեկույթի լուսանկարներին ու տեսանյութին, ասաց․

«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ եւ նա տեղեկացրեց, որ ինքը որեւէ միջոցառում չի կազմակերպել: 

Նա ինձ ասաց, որ մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ հանգստանում են:

Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ և եղել է առանց դիմակի:

Հայկ Սարգսյանը հայցում է «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել եւ դիմակ չի կրել այդ պահին: Իմ տեղեկություններով, Հայկ Սարգսյանը պետք է որ իր գործողությունների համար տուգանված լինի»:



 Պիտակներ
         Հայկ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb