Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի շախմատի 2020թ աշխարհի երիտասարդական առաջնությանը

Սպորտ 11.09.2020   14:29   84

Այսօր կմեկնարկի արագ շախմատի 2020թ աշխարհի երիտասարդական առցանց առաջնության՝ Junior Speed Chess Championship-ի եզրափակիչ մրցաշարը:

Աշխարհի մինչև 20 տարեկան առաջատար 16 շախմատիստները բաժանվել են զույգերի և նոկաուտ մրցակարգով կորոշեն չեմպիոնին: Մրցաշարին մասնակցելու իրավունք են նվաճել Հայաստանի շախմատիստ Հայկ Մ. Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի գրոսմայստեր Սեմուել Սևյանը:

Մրցաշարի կազմակերպիչ Chess.com կայքն արդեն հրապարակել է 1/8 եզրափակիչ հանդիպումների ժամանակացույցը: Սեմուել Սևյանը սեպտեմբերի 13-ին կհանդիպի իրանցի Ամին Թաբաթաբաեի հետ: Մեկ օր անց Հայկ Մարտիրոսյանը ուժերը կչափի գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ: Հաջողության դեպքում մեր շախմատիստը քառորդ եզափակիչում կհանդիպի Փարհամ Մաղսուդլու – Ռամեշբաբու Պրագնանանդա իրանա-հնդկական զույգի հաղթողի հետ:

Նշենք, որ քառորդ եզրափակիչ հանդիպումները կայանալու են համապատասխանաբար սեպտեմբերի 24-ին, 30-ին, հոկտեմբերի 1-ին և 3-ին: Կիսաեզրափակիչները նախատեսված են հոկտեմբերի 4-ին և 5-ին, իսկ եզրափակիչ մրցամարտը` հոկտեմբերի 8-ին:

Մասնակիցները նախ 90 րոպեում կանցկացնեն 5+1, ապա 60 րոպեում 3+1, իսկ վերջում 30 րոպեում 1+1 ժամակակարգով պարտիաներ: Ոչ-ոքիի դեպքում կողմերը կանցկացնեն 1+1 տարբերակով ևս չորս պարտիա: Եթե դրանից հետո հավասար արդյունք գրանցվի, ապա հաղթողը կորոշվի արմագեդոնում:


 Պիտակներ
         շախմատ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb