Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ

Իրադարձային 08.04.2021   13:29   35

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում Հայկ Ղալումյանին նշանակեց ՀՀ Տավուշի մարզպետ:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Ղալումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:

Վերջինս իր խոսքում ասաց. «Հավաստիացնում եմ, որ ոչինչ չեմ խնայելու հանուն Տավուշի մարզի տնտեսական զարգացման և մեր ժողովրդի բարեկեցության համար»:

Նշենք՝ Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է։ 2019 թվականի սեպտեմբերի 14-ից նա Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Երեկ նա ազատվել է քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնից:

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb