Հայկ Չոբանյանը՝ Տավուշում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին (տեսանյութ)

Իրադարձային 06.04.2020   15:01   188

Այս պահին Տավուշի մարզում առկա է կորոնավիրուսով վարակման հինգ դեպք, բոլորը գտնվում են համապատասխան բուժհաստատություններում,-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հավաստիացնելով, որ հիվանդների վիճակը ռիսկային չէ:

«Բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված աղբյուրներից են, և որևէ նոր աղբյուր չունենք։ Սա նշանակում է, որ մենք կարողանում ենք վիրուսի տարածման օղակը հնարավորինս սեղմաված պահել»:

Մարզպետը տեղեկացրեց, որ մարզում այս պահին կան 7 մեծ և փոքր սանիտարական անցակետեր, որտեղ տեղի է ունենում հսկողություն։

Մանրամասները՝ տեսանյութում։



 Պիտակներ
         կորոնավիրուս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon