Հայկ Չոբանյանը կազատվի Տավուշի մարզպետի պաշտոնից

Քաղաքական 01.04.2021   08:14   38

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Որոշման նախագիծը ներառված է կառավարության այսիրվա նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը Տավուշի մարզպետ էր նշանակվել 2019 թվականի փետրվարի 6-ին:

Լրատվամիջոցների տեղեկություններով, Չոբանյանը հնարավոր է նշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Գործող նախարար Հակոբ Արշակյանը հայտարարել էր պաշտոնից հեռանալու մասին:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb