Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից

Իրադարձային 01.04.2021   11:46   51

Կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայկ Չոբանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից»:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝  Հայկ Չոբանյանը նշանակվելու է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb