Հայերը SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց ցույցով պահանջել են չեղարկել Թուրքիայի հետ գործարքը

Իրադարձային 30.10.2020   17:00   54

Էլեկտրոնային հաղորդագրությունների արշավից հետո այս անգամ հարյուրավոր հայեր ցույց են արել Կալիֆոռնիայի Հոթորն քաղաքում SpaceX-ի կենտրոնակայանի դիմաց՝ ընդդեմ Թուրքիայի կառավարության հետ ընկերության արբանյակային գործարքի: Բողոքի ակցիայի մասին հայտնում է ABC7-ը:

Իլոն Մասկի հիմնադրած SpaceX-ը նախատեսում է այսօր Ֆլորիդա նահանգից գործարկել Turksat-5A արբանյակը:

Նշվում է, որ արբանյակը կառուցվել է «Airbus Defence»- ի և «Space»- ի կողմից և ներկայացվել է, թե նախատեսված է «Թուրքսաթ» պետական ընկերության հեռուստատեսային հեռարձակման և հարակից հաղորդակցությունների մեջ օգտագործելու համար: Բողոքի ակցիա իրականացնողները հավատացած են, որ արբանյակը Թուրքիայի կառավարության կողմից կարող է օգտագործվել ռազմական նպատակներով: 

Ավելի վաղ աշխարհի տարբեր ծայրերից հայերը SpaceX- ին ուղղված էլեկտրոնային նամակների արշավին էին սկսել: SpaceX-ի աշխատակիցների էլեկտրոնային փոստերը հեղեղվել են նամակներով` կոչ անելով ընկերությանը չեղյալ հայտարարել Թուրքիայի կառավարության հետ կնքած գործարքը՝ դրանով իսկ չօգնելով Էրդողանի ռեժիմին:


 Պիտակներ
         spacex


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb