Հայերի պատասխանը «Գորշ գայլերին»

Իրադարձային 30.10.2020   13:23   30

Ֆրանսիական Դեսինում, որտեղ երկու օր առաջ թուրքական խմբերն ահաբեկչական կոչերով հայերի էին փնտրում, այս գիշեր հայ համայնքի ներկայացուցիչներն ուղերձ են հղել:

«Իմացե՛ք, որ ավելի քան մեկ ամիս հայերը խաղաղ ցույցեր են կազմակերպում՝ հանուն Արցախի խաղաղության: Հոկտեմբերի 28-ին շուրջ հարյուր հայ կրկին խաղաղ ցույց էր կազմակերպել մայրուղիներից մեկում:

Այդ ժամանակ հինգ անձ՝ զինված մուրճերով ու մահակներով հարձակվել է հայերի վրա: Հայերը պաշտպանվել են: Դրանից հետո «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության խմբերը դատապարտել են հայերին և Դեսինում ու Վիենում հարձակվել անցորդների վրա: Նրանք սադրիչներ են, որոնք ուզում են էթնիկ բախումներ առաջացնել Ֆրանսիայում հայերի և թուրքերի միջև: Սա թուրքական խմբերին հրահրել է վրեժխնդրության:

Հոկտեմբերի 28-ին թուրքական ծագմամբ հարյուրավոր ուլտրաազգայնականներ եկել են Դենիս և Վիեն՝ գտնելու հայերին: Հայերը երբեք չեն թաքնվում: Մենք միշտ միասնական ենք և չենք տրվի ձեր սադրանքներին:

Մենք չեզոք տարածքում ենք, հարգում ենք Ֆրանսիայի օրենքները: Բայց իմացե՛ք, հարձակումներն անպատասխան չեն մնալու, իսկ պատասխանը շատ կոշտ է լինելու: Այս տեսանյութն ուղերձ է: Իմացե՛ք, որ մենք կմիավորվենք ինչպես մեկ անձ ու կպաշտպանենք մեր ընտանիքները: Հանգի՛ստ մնացեք և դադարեցրե՛ք ձեր սադրանքները: Եթե ձեր նպատակը մեզ վախեցնելն է, իմացե՛ք, որ սխալ ուղու վրա եք: Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Արցախը»,-բացականչել են Դեսինի հայերը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb