Հայաստանյան երգչախումբն առաջին անգամ հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում

Իրադարձային 21.10.2019   14:45   54
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում իրականացվեց լայնամասշտաբ համերգային ծրագիր, որը նվիրված էր մեծանուն Կոմիտասի 150-ամյա հոբելյանին:

Երեկոյին փայլուն կերպով հանդես եկավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ երգչախումբն արտերկրի ունկնդրին ներկայացրեց հանճարեղ կոմպոզիտորի հարուստ խմբերգային ժառանգությունը: Պատմական այս համերգին որպես մենակատարներ հանդես եկան Նվարդ Ալոյանը /դաշնամուր/, Սոֆյա Սայադյանը /սոպրանո/, Ռազմիկ Բաղդասարյանը /տենոր/, Վրեժ Ղարիբյանը /տենոր/, Արմեն Գրիգորյանը /բաս/, Հովհաննես Գրիգորյանը /բարիտոն/, Մավր Մկրտչյանը /բարիտոն/:

«Կոմիտասը մարդկային բացառիկ հատկանիշների կրող էր։ Որպես հայկական ազգային երաժշտության դպրոցի հիմնադիր՝ նա իր սեփական ոճն էր կերտել, որը յուրահատուկ է համաշխարհային երաժշտության պատմության մեջ։

Նրա ստեղծագործությունների հետազոտությունը կարևոր է ոչ միայն հայկական, այլև մյուս ազգերի երաժշտության ուսումնասիրության համար։ Կոմիտասը մեծ աշխատանք է իրականացրել տարածաշրջանին հատուկ մեղեդիները հավաքագրելու և համեմատելու գործում։ Նա ներդրել է այսպես կոչված «երաժշտական բարբառներ» երևույթը՝ ցույց տալով, թե ինչպես է միևնույն մեղեդին մատուցվում տարբեր շրջաններում։

Այսօր Կոմիտասի խմբերգային, վոկալ և դաշնամուրային գործերը ընդգրկված են շատ հայ երաժիշտների երգացանկում։ Նրա յուրահատուկ ստեղծագործությունների նկատմամբ օտարերկրացի կատարողների հետաքրքրությունը նույնպես գնալով մեծանում է։

Այդ մարդկանց թիվը մեծ է՝ Ֆրանսիայից Ճապոնիա, ԱՄՆ-ից Ռուսաստան»,-Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին իր ելույթում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ով ևս պատմական համերգի ականատեսն էր:

Լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ու բուռն ծափահարություններով է ընդունել հայաստանյան երգչախմբի համերգը: Ի դեպ, սա առաջին դեպքն էր, երբ հայաստանյան երգչախումբը հանդես էր գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի Փարիզի կենտրոնակայանի սրահում, ինչն էլ էլ ավելի մեծ նշանակություն էր հաղորդում իրադարձությանը: Հավելենք նաև, որ հոկտեմբերի 20-ին Վարդապետի հոբելյանի կապակցությամբ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում անցկացվեց հոգևոր երաժշտության համերգ:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՅՈՒՆԵՍԿՕ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon