Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ

Իրադարձային 13.05.2019   13:32   79
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանի Հանրապետությունում արգանդի վզիկի քաղցկեղը տարեկան 120 կնոջ կյանք է խլում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն  Թորոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է պայքարել արգանդի վզիկի քաղցկեղի դեմ գարդասիլ 4 պատվաստանյութի միջոցով` ի հեճուկս ամենատարբեր քննադատությունների և մեղադրանքների: «Գարդասիլ 4-ի առաջին խմբաքանակը  մեր միջազգային գործընկերները մեզ նվիրել են, իսկ մոտակա տարիների համար նախատեսված պատվաստանյութը Հայաստանին պատրաստ են վաճառել 25 անգամ ավելի էժան, քան շուկայական գինն է»,-հիշեցրեց նախարարը`հավաստիացնելով, որ պատվաստանյութն օգտակար է նաև ավելի բարձր տարիքի թե տղամարդկանց, թե կանանց համար:

«Ես ինքս ստացել եմ պատվաստանյութը և անցյալ տարի 1500 պատվաստման դեպք ենք ունեցել: Մենք հասնելու ենք այն համոզմանը, որ մեր մայրերը, աղջիկները հասկանան` իրենց պաշտպանելու և քաղցկեղը բուժելու համար այս պատվաստանյութը վճռական է»,-հավելեց նախարարը` կոչ անելով  օրակարգից հանել թեման, քանի որ չկա որևէ ապացուցված վտանգ այս պատվաստանյութից:

Գարդասիլը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պապիլոմա վիրուսի կանխարգելմանն ուղղված երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն բավականաչափ անվտանգ է և իր բաղադրության մեջ չի պարունակում կենդանի վիրուսներ։ Գարդասիլը ընդունվում է միջմկանային ներարկման միջոցով։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon