Հայաստանը ևս կմասնակցի Բելառուսում կայանալիք ՀԱՊԿ-ի զորավարժություններին

Իրադարձային 16.09.2020   12:15   33

Պաշտոնական Մինսկը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ ռազմական հակահարված կտա, եթե Արևմուտքը փորձի ագրեսիա իրականացնել Բելառուսի դեմ: Պաշտպանության նախարարությունն պնդել է, որ այդ գործում կարող է օգտագործվել նաև ՀԱԿՊ-ի ներուժը, որին Ռուսաստանից ու Կենտորնական Ասիայի երկրներից բացի անդամակցում է նաև Հայաստանը:

«Մենք չենք բացառում ուժային արձագանքը Ռուսաստանի հետ դաշնակցային պետության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - հայտարարել է Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը:

Նույն օրը Մոսկվան հայտարարեցթե հոկտեմբերի 12-16-ը, ՀԱՊԿ-ի անդամ պետությունները` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը համատեղ զորավարություններ կանցկացնեն Բելառուսի տարածքում:



 Պիտակներ
         ՀԱՊԿ-ի զորավարժություններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb