Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ

Իրադարձային 10.10.2020   14:53   46

Հայաստանը և Ռուսաստանը կսկսեն փորձնական նախագիծ՝ փոխանակելով ժամանող ուղևորների կորոնավիրուսի թեստերի արդյունքները։

Հայաստանում և Ռուսաստանում հավատարմագրված լաբորատորիաների կողմից թեստավորման բացասական պատասխանի դեպքում անձի մուտքը մյուս երկիր կթույլատրվի։

Լաբորատորիաների թեստավորման պատասխանները կփոխանցվեն երկու երկրների սահմանային անցակետերին թվային պլատֆորմի միջոցով, որի ստեղծման աշխատանքները մոտենում են ավարտին։

Աշխատանքային մակարդակում այս պայմանավորվածության ձեռքբերման մասին Sputnik Արմենիային հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ մեկնաբանելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ընդունված որոշումներից մեկը:

«Սկզբում Հայաստանի և Ռուսաստանի միջև տվյալների փոխանակումը կիրականացվի փորձնական ռեժիմով, բայց դրա արդյունքները կներկայացվեն Եվրասիական միության այլ գործընկերներին ևս», – շեշտել է Գրիգորյանը:

Գործարկվելու դեպքում սա կհեշտացնի ՀՀ քաղաքացիների մեկնումը ՌԴ, բնականաբար՝ թեստի բացասական պատասխանի դեպքում։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Հայաստանի քաղաքացիների մեկնումը Ռուսաստան դեռ սահմանափակված է:



 Պիտակներ
         ԱԱՏՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb