Հայաստանը նախատեսում է ռազմական կցորդ ունենալ Ուկրաինայում

Իրադարձային 24.01.2019   10:40   491

Հայաստանը նախատեսում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ ունենալ։ Տեղեկանում ենք ՊՆ լարտվական ծառայությունից։

Համապատասխան հաստիք ստեղծելու նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 24-ի օրակարգում։ Հարցը կառավարության քննարկման է ներկայացրել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Նախագծի հեղինակների կարծիքով՝ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետել և արձագանքել ինչպես ՀՀ շահերին առնչվող գործընթացներին, այնպես էլ պաշտոնական ու այլ խողովակնորով շրջանառվող ռազմաքաղաքական տեղեկատվությանը:

Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդություն հիմնելու դեպքում միաժամանակ հնարավորություն կընձեռվի հետևել նաև արևելաեվրոպական երկրներում ընթացող ռազմական և ռազմաքաղաքական զարգացումներին և գործընթացներին:

Նշենք, որ Հայաստանը ռազմական կցորդ ունի Ռուսաստանում և նույն որոշման նախագծով նախատեսվում է Ռուսաստանում ավելացնել ևս մեկ հաստիք՝ կցորդի օգնականի համար։



 Պիտակներ
         Հայաստան, Դավիթ Տոնոյան, Ուկրաինա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon