Հայաստանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ է քվեարկել հակառուսական բանաձևին

Քաղաքական 10.12.2019   12:30   265
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի Ինքնավար Հանրապետության, Սևաստոպոլի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքներում ռազմականացման խնդրի վերաբերյալ» բանաձև, որով դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի ու Սևաստոպոլի շրջափակումը:
The Washington Post-ի փոխանցմամբ, նշյալ տարածքներից զինուժն անհապաղ դուրս բերելու կոչով բանաձևին կողմ է քվեարկել 63 երկիր, դեմ՝ 19-ը, այդ թվում՝ Հայաստանը: 66 երկիր ձեռնպահ է մնացել, 45-ը չի մասնակցել քվեարկությանը:

Հայաստանից բացի՝ բանաձևին դեմ են քվեարկել Բելառուսը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Սերբիան, Վենեսուելան, Սիրիան և այլ պետություններ:
 



 Պիտակներ
         հակառուսական


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon