Հայաստանը երրորդ տեղը գրավեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Սպորտ 12.04.2021   13:06   71

Մոսկվայում ապրիլի 3-11-ը անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երրորդ տեղը գրավեց մեծ մեդալների և հինգերորդը՝ բոլոր մեդալների հաշվարկով։

Մեծ մեդալների հաշվարկով՝ երկամարտի արդյունքներով Հայաստանի ծանրամարտիկները նվաճեցին 8՝ 2-ական ոսկե և արծաթե, 4 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոններ դարձան Կարեն Ավագյանը և Սամվել Գասպարյանը՝ համապատասխանաբար 89 և 102 կգ քաշային կարգերում։

Առաջին երկու հորիզոնականները զբաղեցրեցին Ուկրաինան և Բուլղարիան։

Փոքր մեդալների հաշվարկով՝ պոկում և հրում վարժությունների արդյունքներով Հայաստանը նվաճեց 23՝ 5 ոսկե, 9-ական արծաթե և բրոնզե մեդալ։

Այս հաշվարկով առաջին չորս տեղերը գրավեցին Ուկրաինան, Բուլղարիան, Վրաստանը և Ռումինիան, ընդ որում բոլորը՝ Հայաստանից քիչ մեդալներով։ Հայաստանից շատ՝ 24 փոքր մեդալ նվաճեց միայն Ռուսաստանի հավաքականը, որը, սակայն, երկու աղյուսակներում համապատասխանաբար 8-րդը և 10-րդն է։

Հայաստանից փոքր ոսկե մեդալ նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը՝ 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում։ Հայաստանին մեդալներ բերեցին նաև Գոռ Մինասյանը, Վարազդատ Լալայանը, Ռաֆիկ Հարությունյանը, Անդրանիկ Կարապետյանը, Հակոբ Մկրտչյանը, Արսեն Մարտիրոսյանը, Իզաբելլա Յայլյանը, Լիանա Գյուրջյանը։


 Պիտակներ
         ծանրամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb