Հայաստանը «էպիկական ճանապարհորդության» թեժ վայրերի ցանկում

Իրադարձային 05.11.2019   23:27   87
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանը, Ֆինլանդիան, Էրիթրեան, Հարավային Կորեան, Ղազախստանը, ըստ զբոսաշրջային փորձագետների, կարող են 2020 թվականին համարվել «էպիկական ճանապարհորդության» հաջորդ թեժ վայրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, eTurboNews-ը տեղեկացնում է, որ էպիկական ճանապարհորդությունը տուրիստական ուղղությունների մեջ նոր բաղադրիչ է ֆինանսապես ապահովված անձանց համար, ովքեր ցանկանում են ճեղքել սահմանները և ձեռք բերել եզակի փորձ: Նրանք ցանկանում են ավելին, քան պարզապես արձակուրդը և առաջնորդվում են հույզերով:

«Steppes Travel»-ի գործադիր տնօրեն Ադամ Սեբբայի խոսքով՝ մարդիկ գալիս են իրենց մոտ և հարցնում վայրերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկացել են «Instagram»-ում: «Ասում են՝ ցանկանում եմ գնալ այնտեղ, շատ հուզառատ ճանապարհորդություն կլինի»,-նշել է փորձագետը: Նշվում է, որ էպիկական ճանապարհորդության ոճը, որ փնտրում են հաճախորդները, շատ հաճախ բերում է անհատական երթուղու՝ տուրիստական ընկերությունների կողմից հսկայական առաջարկներով:

Մասնագետներն ընդգծում են, որ էպիկական ճանապարհորդության դիմողները փնտրում են նաև կրթական կողմ, հատկապես, երբ նրանք ճանապարհորդում են ընտանիքներով:

Հայաստանը որպես զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն են դիտարկում աշխարհի հեղինակավոր զբոսաշրջային պորտալներ, բլոգերներ: Երկիրը ներառված է ամենատարբեր նախընտրություն և ֆինանսական հնարավորություն ունեցողների վարկանիշային ցուցակներում: «Կովկասի զարդ». այսպես էր արտահայտվել Irish Examiner-ը` Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին: Ռուսական «National Geographic Traveler»-ն անդրադարձել էր հենց տեղացիների խորհուրդներով, իսկ ճանապարհորդ-բլոգեր Եվա զու Բեկը Հայաստանն անվանել էր Կովկասի սիրտը:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon