Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ 6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով

Իրադարձային 27.05.2021   16:16   83

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գերեվարված  6 հայ զինծառայողների հիմանարար իրավունքների ապահովման պահանջով։ Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Նշվում է, որ ս.թ. մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել  Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ 


 Պիտակներ
         ՄԻԵԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb