Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է

Հրատապ 21.02.2020   11:30   2352

CIvilnet.am-ի ներկայացմամբ՝ Հայաստանը աշխարհի երրորդ ամենառազմականացված երկիրն է։

Այսմասին են վկայում Բոննի Կոնվերսիայի միջազգային կենտրոնի՝ աշխարհի ռազմականացված երկրների վերաբերյալ 2019թ․ համաթվի տվյալները։ 
Տասնյակը բացում է Իսրայելը, նրան հետևում են Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հունաստանը, Հորդանանը, Բելառուսն ու Ադրբեջանը։

Զեկույցի հեղինակները նշում են, որ ղարաբաղյան չկարգավորված հակամարտության պատճառով Հարավային Կովկասում ռազմականացվածության աստիճանը շարունակում է շատ բարձր մնալ։

Հայաստանի մյուս հարևաններից Վրաստանը 49-րդ տեղում է, Թուրքիան՝ 19-րդ տեղում, Իրանը՝ 24-րդ տեղում։

Նախորդ՝ 2018թ․ տվյալներով կազմված զեկույցում Հայաստանը դարձյալ երրորդն էր։ Առաջին տասնյակն ուներ գրեթե նույն պատկերը՝ այն տարբերությամբ, որ Ադրբեջանի փոխարեն ներառված էր Բրունեյը։

Ամբողջությամբ՝ CIvilnet.am-ում։



 Պիտակներ
         ամենառազմականացված


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon