Հայաստանը ամենաանվտանգ երկրների ցանկում 62-րդն է

Իրադարձային 30.01.2019   11:44   257

Global Finance հանդեսը հրապարակել է ընթացիկ տարվա համար ամենանվտանգ երկրների վարկանիշային ցանկը։ Այն կազմվել է 128 երկրների ներառմամբ։ Գործածվել են մի շարք չափորոշիչներ։ 
Մասնավորապես, հաշվի են առնվել, թե տվյալ երկրում որքանով է հավանական ռազմական կոնֆլիկտի բռնկումը, հանցավորության աստիճանը, անձի անվտանգության և պաշտպանվածության աստիճանը, տնտեսական զարգացվածության մակարդակը և այլն։ 
Ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակի առաջին քսանյակում  հիմնականում եվրոպական պետություններն են։ Առաջին տեղում Իսլանդիան է, երկրորդում՝ Շվեյցարիան, երրորդում՝ Ֆինլանդիան։ Անվտանգ երկրների քսանյակում են նաև Քաթարը, Սինգապուրը, Նոր Զելանդիան և Կանադան։ 
Հայաստանը զբաղեցրել է 62-րդ հորիզոնականը։ ԱՄՆ-ն՝ 65-րդ, Ռուսաստանը՝ 108-րդ, Ադրբեջանը՝ 71-րդ, Վրաստանը՝ 49-րդ։



 Պիտակներ
         ամենաանվտանգ երկրներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon