Հայաստանը 10 մասնակից կունենա բռցքամարտի Եվրոպայի Մ-22 առաջնությանում

Սպորտ 10.06.2021   12:06   690

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը հայտնել է այն բռցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն Իտալիայում կայանալիք մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի մամուլի ծառայությունը, տղամարդկանց 10 քաշային կարգերում մենք ներկայացուցիչ կունենանք 8-ում, իսկ կանանց մրցաշարում հանդես կգան երկու մարզուհի:

Տղաների հավաքական.

49 կգ Սեյրան Եղիկյան

52 կգ Ռուդոլֆ Գառբոյան

56 կգ Արթուր Բազեյան

60 կգ Ժորժիկ Մարության

64 կգ Բենիկ Նիկողոսյան

69 կգ Արմեն Մաշակարյան

75 կգ Վաղթանգ Հարությունյան

81 կգ Համբարձում Հակոբյան

Կանանց հավաքական

48 կգ Գայանե Տեր Բարսեղյան

57 կգ Անժելիկա Ստեփանյանը

Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հունիս 13-ին:


 Պիտակներ
         բռցքամարտ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb