Հայաստանում վեթինգն իրականացվելու է առանց խտրականության. Արտակ Զեյնալյան

Իրադարձային 21.05.2019   18:30   71
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այն որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` խոսելով վարչապետի՝ վեթինգ կիրառելու հայտարարության մասին:

 «Վեթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվելու է աշխարհում: Այս պահին այն կիրառվում է Ալբանիայում և կիրառվում է եվրոպական կառույցների հորդորով: Այդ իրավունքը դրական գնահատականի է արժանացել Վենետիկի հանձնաժողովի կողմից: Բնականաբար, աշխարհում կուտակված փորձ և երեք չափանիշ կա: Այս պահի դրությամբ բովանդակության մասին միայն կխոսեմ, ձևին չեմ անդրադառնա, որովհետև դրանք մշակվելու են»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում վեթինգն իրականացվելու է առանց խտրականության, որևէ դատավոր չի թիրախավորվի: Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ վեթինգ կիրառելու անհրաժեշտություն կա Հայաստանում դատավորների թափանցիկ գործունեությունը խրախուսող հայտարարագրման, կարգապահական վարույթի ինստիտուտները բավարար չէին դատական համակարգում փոփոխություններ անելու համար։

Դիտարկմանը, թե կա մտավախություն, որ ցանկացած նոր իշխանություն կարող է վեթինգի ենթարկել նախորդ իշխանության նշանակած դատավորներին, Զեյնալյանը պատասխանեց.

  «Սա նախորդ իշխանության նշանակած դատավորների դեմ ուղղված քայլ չէ»։

Արդարադատության նախարարը բացատրեց, որ անցումային արդարադատությունը և վեթինգը տարբեր հասկացություններ են։ Ըստ նրա՝ անցումային արդարադատությունը հաշտեցման նպատակ ունի:

 «Սա հետապնդման, վրեժի գործիք չէ։ Անցումային արդարադատությունը չի կարելի ընկալել որպես վրեժի գործիք»,-նկատեց Զեյնալյանը։


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon