Կալաձե. Թբիլիսիի հայկական թատրոնի հիմնանորոգումը կավարտվի 2020 թվականին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում Զելենսկին և Մերկելը քննարկել են Դոնբասում ստեղծված կացությունը Կառավարության համար ռազմարդյունաբերության ոլորտը գերակայություն է. Փաշինյան Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամում ՀՀ դեսպան Փաշինյանը հանդիպել է բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքական է հրավիրել արտասահմանում հանդես եկող 11 ֆուտբոլիստի Հունիսի 8-ին և 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկ Կառավարության համար սկզբունքային է Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը Արամ Մանուկյանը դիմեց Սասուն Խաչատրյանին. Քրեական հետապնդում սկսեք Զուրաբյան. Մարտի 1-ի զոհերի ծնողները երբեք չեն հաշտվի այս պետության հետ, եթե Քոչարյանը և իր հանցակիցները չպատժվեն

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք․Աննա Հակոբյան

Իրադարձային 15.05.2019   16:30   104
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 15-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի շրջանակում այցելել է Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոց: Հանդիպմանը ներկա են գտնվել Չինաստանի ընդդեմ քաղցկեղի ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յինգ Վոնգը, արտաքին կապերի փոխտնօրեն Թինգթինգ Շուն, Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցի փոխտնօրեններ  Ջոն Գուոն և Քաիֆենգ Փանը: Աննա Հակոբյանը ներկայացրել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունն ու ծրագրերը:
Այս մասին հայտնում են, Աննա Հակոբյանի գրասենյակից:

  «Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 100 դեպք: «Ժպիտների քաղաք» հիմնադրամը հոգում է պացիենտների բուժման և սնունդի ծախսերը: Սակայն մենք ավելի մեծ ծրագրեր ունենք: Մեր նպատակն է Հայաստանում ստեղծել քաղցկեղի դեմ պայքարի տարածաշրջանային կենտրոն»,- ասել է Աննա Հակոբյանը:

«Հայաստանը բարեկամ երկիր է և դարավոր պատմական հարաբերություն ունի Չինաստանի հետ, և մենք համոզված ենք, որ քաղցկեղի դեմ պայքարում մենք կարող ենք լավագույնս համագործակցել»,- հանդիպմանը նշել է Յինգ Վոնգը: Հանդիպմանը կողմերը քննարկել են հետագա համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:
Պեկինի համալսարանի քաղցկեղի հիվանդանոցը Չինաստանի հինգ լավագույն հիվանդանոցներից մեկն է համարվում: Այն համատեղում է չինական ավանդական բժշկությունն արդի բժշկական նորամուծությունների հետ: Հիվանդանոցը համագործակցում է աշխարհի բազմաթիվ երկրների հիվանդանոցների հետ, իսկ բուժանձնակազմում շատ են արտասահմանցի պրոֆեսորները: Բացի բժշկական ծառայություններ մատուցելը, հիվանդանոցը նաև դասախոսություններ և վերապատրաստումներ է կազմակերպում արտասահմանցի մասնագետների համար:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon