Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան հնարավոր է ՍՈւ–30ՍՄ կործանիչներ ստանա

Իրադարձային 23.04.2019   11:49   145
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Razm.info-ի փոխանցմամբ՝  Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված 102–րդ ռազմաբազան հնարավոր է համալրվի 18 միավոր 4++ դասի ՍՈւ-30ՍՄ կործանիչներով։

Նախատեսվում է, որ ՍՈւ-30ՍՄ-ները պիտի փոխարինեն ռազմաբազայի օդուժում առկա՝ «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված 18 միավոր ՄիԳ–29 կործանիչներին։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ ռազմաբազայի ավիապարակի թարմացումը սկսվելու է հաջորդ տարվանից։ Նախատեսվում է ՍՈւ-30ՍՄ-ները 2020-2021 թվականների ընթացքում մատակարարել երկու փուլով։ Իսկ կործանիչները ստանալուց հետո ռուս օդաչուները կվերապատրաստվեն Լիպեցկի ավիակենտրոնում։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ այս տարի ստորագրել է ՍՈւ–30ՍՄ կործանիչների գնման պայմանագիր: Նախնական փուլով մեր զինված ուժերը կստանան 4 միավոր կործանիչ։ Հավելենք նաև, որ ներկայումս Ռուսաստանը արդիականացնում է իր ավիապարկում առկա ՍՈւ-30ՍՄ կործանիչները։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ՍՈւ-30ՍՄ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon