Հայաստանում պատվաստվել է շուրջ 2․2 հազար մարդ

Իրադարձային 27.04.2021   13:00   50

Ապրիլի 26-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ Հայաստանում պատվաստվել է մոտ 2 հազար 200 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ խոսքը պետության գնած AstraZeneca և Sputnik-V, ինչպես նաև ավելի վաղ Ռուսաստանի նվիրած Sputnik-V պատվաստանյութերի մասին է։

Առայժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ։

Պատվաստումներն անվճար են և կամավոր։


 Պիտակներ
         պատվաստվել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb