Հայաստանում նախատեսում են սկսել դիակային դոնորներից փոխպատվաստում

Իրադարձային 21.10.2019   11:48   52
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայաստանում նախատեսում են 2-3 տարվա ընթացքում հնարավոր դարձնել դիակային դոնորներից օրգանների փոխպատվաստումը՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների համար գրիպի թեմայով կազմակերպված սեմինարի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դա զուտ մարդասիրական քայլ է:

«Այս տարվա սկզբից սկսած 2-3 տարվա մեջ ենք նախատեսում դա: Բազմաթիվ ենթակառուցվածքներ են պետք դիակային դոնորներից փոխպատվաստման համար՝ սկսած բժշկական կենտրոններից, վերջացրած իրավական, էլեկտրոնային համակարգերից: Մտադրությունը միանշանակ ուժի մեջ է, պետք է անենք, քանի որ դրանով փրկելու ենք շատ վատ կյանքի որակ ունեցող մարդկանց կյանքեր»,-ասաց Թորոսյանն ու հավելեց՝ նրանք հիմնականում քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող, հեմոդիալեզ ստացող անձինք ենք:

Նախարարը նշեց՝ առաջնայինն ու կարևորը հիմա երիկամի փոխպատվաստումն է, սակայն մյուս օրգանների՝ լյարդի, սրտի, թոքի փոխպատվաստումը, որոնք շատ բարդ են, կրկին հետագայում կփորձեն անել:  Թորոսյանը նկատեց՝ երիկամների փոխպատվաստումը կենդանի դոնորներից այս տարի շատ ակտիվացել է: 2019-ին մոտ 2 անգամ ավելի շատ փոխպատվաստում են արել, քան նախկինում, և այդ ամենը մասամբ իրականացվել է պետության հաշվին։ Պետությունն ամեն փոխպատվաստման համար 2.5 մլն դրամ գումար է հատկացնում:

Անդրադառնալով դիակային դոնորներից փոխպատվաստման վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Թորոսյանը շեշտեց՝ հայաստանցիները լյարդի, երիկամի փոխպատվաստման համար գնում են այլ երկրներ ու վճարում  30-150 հազար դոլար գումար, և այդ փոխպատվաստումների մեծ մասն իրականացվում է հենց դիակային օրգաններից: Հայաստանը ներկայում շատ սերտորեն համագործակցում է Բելառուսի հետ, որտեղ փոխպատվաստումը լավ գործում է: Նախարարը նշեց՝ Բելառուսն աշխարհում փոխպատվաստումով լավագույն տեղում է: Օրեր հետո Հայաստանում Արաբկիր ԲԿ-ում տեղի է ունենալու լյարդի 2-րդ փոխպատվաստումը (խմբ.՝ կենդանի դոնորից), որին օգնելու են Բելառուսի գործընկերները:

Նախարարը շեշտեց՝ դիակային դոնորներից փոխպատվաստման համար իրավական ակտերի մակարդակով ամեն ինչ կա, որոնք պետք է կիրառվեն պրակտիկայում՝ սկսած ուղեղային մահ ախտորոշումը դնելուց: Քանի դեռ ուղեղային մահ ախտորոշումը տրված չլինի, օրգաններ չեն կարող վերցնել դոնորից: Հայաստանում դիակային փոխպատվաստման համար գործելու է ոչ թե թույլատրելու, այլ հրաժարվելու ինստիտուտը: «Ով չի ցանկանում, որ իր ուղեղային մահից հետո իր օրգանները օգտագործվեն այլ մարդու կյանքը փրկելու համար, կարող է հրաժարականի դիմում գրել և մենք ռեեստրում կտեսնենք, որ այդ մարդու օրգաններն օգտագործելու իրավունք չունենք: Իսկ ով չի գրի, օրգանները կկարողանանք օգտագործել»,-նշեց նախարարը:

Թորոսյանը խիստ կարևորեց, որ մեսիջը ճիշտ ընկալվի, որ դա զուտ մարդասիրական քայլ է՝ուրիշի կյանքը փրկելու համար, ուրիշ ոչինչ: Նախարարը նկատեց՝ եթե այդ թեման դառնա շահարկումների և քաղաքական դիվիդենտներ քաղելու թեմա, հնարավոր է վտանգի տակ դրվի: «Սակայն դա նշանակելու է մարդկանց կյանքը փրկելուց հնարավորության զրկում: Ունենք մոտ 1000 դիալեզային հիվանդ, և դրանով այդ մարդկանց զրկելու ենք հարաբերականորեն ավելի լավ կյանքով ապրելու հնարավորությունից»,-ասաց նախարարն ու հավելեց՝ այս թեմայի վերաբերյալ իր լսած քննադատություններն առողջապահության և բժշկության հետ քիչ կապ ունեն:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         դոնորներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon