Հայաստանում մեկնարկել է COVID-19 դեմ պատվաստումների գործընթացը

Հրատապ 13.04.2021   16:31   46

Հայաստանում ապրիլի 13-ից սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.

«Պատվաստման համար առանձնացվել են ռիսկի խմբեր, դրանք են` 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդները, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները:

Նշենք, որ Հայաստան են ներկրվել 24000 դեղաչափ «AstraZeneca» և 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար «Sputnik-V» պատվաստանյութերը: Պատվաստումներն իրականացվում են կամավորության սկզբունքով` ռիսկի խմբերի շրջանում:

Ռիսկի խմբերում ընդգրկված 55-ից ցածր տարիքի անձինք կպատվաստվեն «Sputnik-V» պատվաստանյութով, իսկ 55-ից բարձր տարիք ունեցողները՝ «AstraZeneca»-ով:

Հավելենք նաև, որ նախկինում ձեռք բերված 2000 դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութով պատվաստվել են COVID-19 սպասարկող բժշկական կենտրոնների բուժանձնակազմերը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պատվաստված քաղաքացիներ`

  • Արտեմ Ալեքսանյան
  • Պապոյան Եվգենիա
  • ՍԳԼ ԲԿ պոլիկլինիկայի բժշկուհի` Հասմիկ Մելիքսեթյան:


 Պիտակներ
         պատվաստումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb