Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվ հասավ 265-ի

Հրատապ 25.03.2020   10:34   195

Մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 16  դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 265: Բացասական արդյունք է արձանագրվել 1315 թեստավորման դեպքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: 

Մարտի 24-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 16 քաղաքացի բուժվել է, 88-ը դուրս են եկել մեկուսացումից: Վարակակիր շրջանում 65-ից բարձր տարիքի կա 11 հոգի, 70-ից բարձր տարիքի 5 հոգի: 

Ընդհանուր առմամբ թոքաբորբով հիվանդ է 30 հոգի: Նրանցից 5-ը գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկի վիճակը, ով 77 տարեկան է, ծայրահեղ ծանր է:

Երեկվա դրությամբ Հայաստանում կա 868 մեկուսացված քաղաքացի, 2419 քաղաքացու համար սահմանվել է ինքնամեկուսացում։



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon